ԴԻՅՍԵԼԲԼԵՄ թեմյով բոլոր նորությունները

Եվրախմբի նոր նախագահ է նշանակվել Նիդեռլանդների ֆինանսների նախկին նախարարը

22.01.2013 12:31

Եվրախմբի նոր նախագահ է նշանակվել Նիդեռլանդների ֆինանսների նախկին նախարարը

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ/. Եվրագոտու 17 պետությունների ֆինանսների նախարարների խորհրդի նոր նախագահ է դարձել Նիդեռլանդների ֆինանսների նախարար Ջերոեն Դիյսելբլեմը։ Այդ մասին հայտնել է 2005 թվականից Եվրախմբի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Ժան Կլոդ Յունկերը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ Յունկերը հայտարարել էր, որ մտադիր է լքել պաշտոնը ոչ ուշ, քան 2013 թվականի սկզբում, իսկ նրա մանդատը, որը լրանում էր 2012 թվականի հուլիսին, երկարացվել էր 2.5 տարով։ Հունվարի սկզբին Յունկերն ակնարկում էր, որ նրա հաջորդը կդառնա հենց Դիյսելբլեմը։

Երկուշաբթի երեկոյան` Եվրախմբի նիստից առաջ, Դիյսելբլեմը հայտարարել է, որ եվրագոտու ֆինանսների նախարարների խորհրդի հիմնական խնդիրն առաջիկայում ներդրողների վստահության ուժեղացումն է միասնական եվրոպական արժույթի և տարածաշրջանի նկատմամբ այն կիրառող 17 երկրների կողմից։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Եվրախմբի նոր նախագահ է նշանակվել Նիդեռլանդների ֆինանսների նախկին նախարարը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024