ԴԻՆԱՄԻԿԱ թեմյով բոլոր նորությունները

Դոլարի նկատմամբ հայկական դրամի արժեզրկումը առաջին եռամսյակում կազմել է 16,11 տոկոս

14.05.2015 12:28

Դոլարի նկատմամբ հայկական դրամի արժեզրկումը առաջին եռամսյակում կազմել է 16,11 տոկոս

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի արժեզրկումը 2015 թ.–ի հունվար–մարտին կազմել է 16,11 տոկոս, այս մասին նշվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքում (ԵՏՀ)։

ԵՏՀ–ի տվյալներով` ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը Հայաստանում 2015 թ.–ի հունվար–մարտին կազմել է 477,26 դրամ` 2014 թ.–ի հունվար–մարտին գրանցված 411,04 դրամի դիմաց (16,11 տոկոսի աճ)։ Եվրոյի փոխարժեքը Հայաստանում հաշվետու ժամանակահատվածում կազմել է 538,40 դրամ` 562,89 դրամի դիմաց։ Ռուբլու նկատմամբ հայկական դրամը հաշվետու ժամանակահատվածում ամրապնդվել է 35 տոկոսով, ընդ որում ռուբլու փոխարժեքը կազմել է 7,61 դրամ։

Հաղորդագրության համաձայն` աճի առավելագույն տեմպ է գրանցել ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու փոխարժեքը` 77,85 տոկոս (1 դոլարի դիմաց` 62,165 ռուբլի), եվրոյի նկատմամբ` 46,88 տոկոս (1 եվրոյի դիմաց` 70,37 ռուբլի)։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Արժույթային շուկա, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Դոլարի նկատմամբ հայկական դրամի արժեզրկումը առաջին եռամսյակում կազմել է 16,11 տոկոս

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
23.04.2024