ԴԻՋԻԹԵՔ թեմյով բոլոր նորությունները

«Առէկսիմբանկ Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն «Դիջիթեք» բիզնես–ֆորումի ընթացքում ինտերնետում էլեկտրոնային վճարումների ընդունման ծառայություն է առաջարկել

25.06.2013 13:07

«Առէկսիմբանկ Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն «Դիջիթեք» բիզնես–ֆորումի ընթացքում ինտերնետում էլեկտրոնային վճարումների ընդունման ծառայություն է առաջարկել

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ –ն մասնակցել է «Դիջիթեք»  վեցերորդ  ամենամյա բիզնես– ֆորումին, տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից

«Մեզ համար մասնակցությունը այս բիզնես–ֆորումին հնարավորություն է առաջարկելու մեր հանրապետության բանկային համակարգի համար եզակի ծառայություններ, իսկ  ավելի կոնկրետ` ինտերնետում էլեկտրոնային վճարումների ընդունման ծառայությունը»,-ասաց բացման արարողության ժամանակ «Առէկսիմբանկ Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի Մարքեթինգի և գովազդի բաժնի պետ Ալեքսանդր Հակոբյանը:

«Առէկսիմբանկը առաջին հայկական բանկն է, որը սերտիֆիկացվել է VISA ընկերության կողմից ինտերնետ-էքվայրինգ իրականացնելու համար: Հայկական շուկայում նման ծառայության բացակայությունը երկար ժամանակ համարվում էր ինտերնետ առևտրի զարգացման հիմնական խոչընդոտներից մեկը: Հիմա իրավիճակը հիմնովին փոխվում է: Սկսած 2013թ-ից ինտերնետ խանութների քանակը կտրուկ աճել է: Մենք միջինում միացնում ենք տվյալ ծառայությանը երկու կազմակերպություն` մեկ ամսվա ընթացքում: Ինչպես նշվեց, այսօր մենք միակ բանկն ենք Հայաստանում, որը սպասարկում է էլեկտրոնային վճարումներ, այդ իսկ պատճառով մեզ համար կարևոր է այդ ծառայության հնարավորությունների մասին տեղեկատվությունը հասցնել հնարավորինս մեծ թվով օգտատերերի: «Դիջիթեք» բիզնես ֆորումի հարթակը հիանալի հնարավորություն է դրա համար: Բացի  էլեկտրոնային առևտրի ծառայությունից, մենք ներկայացրեցինք ֆորումի մասնակիցներին մեր բանկի VISA BUSINESS վճարային քարտի նոր հնարավորությունների մասին` առաջարկելով կազմակերպություններին և ընկերություններին շահավետ սպասարկման պայմաններ` կորպորատիվ քարտերի միջոցով: Ֆորումի  շրջանակներում մեր տաղավար այցելեցին ոչ ընդհանուր մասնակիցները, այլև` պետական կառույցների, Կենտրոնական Բանկի և Հայաստանի կառավարության ներկայացուցիչներ: Եվ դա զարմանալի չէ, քանի որ էլեկտրոնային առևտուրն ինչ-որ իմաստով հանդիսանում է երկրի տնտեսության զարգացման արտացոլումը և, եթե մենք լինենք հաջողակ  այս ոլորտում, կկարողանանք ապագայում ակնկալել լուրջ տնտեսական առաջընթաց»,-վերջում շեշտեց Ալեքսանդր Հակոբյանը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on «Առէկսիմբանկ Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն «Դիջիթեք» բիզնես–ֆորումի ընթացքում ինտերնետում էլեկտրոնային վճարումների ընդունման ծառայություն է առաջարկել

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024