ԴՀԾ թեմյով բոլոր նորությունները

ԴՀԾ–ն «Ռոսիա» բանկին թույլ է տվել հետ գնել Tele2 Russia–ի կեսը

15.10.2013 12:11

ԴՀԾ–ն «Ռոսիա» բանկին թույլ է տվել հետ գնել Tele2 Russia–ի կեսը

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը հավանության է արժանացրել ABR Investments B.V. ընկերության (աֆիլացված է «Ռոսիա» բանկի հետ)`  Tele2 Russia–ի բաժնետոմսերի 10 տոկոսը ձեռք բերելու մասին միջնորդությանը, РБК–ին հայտնել են հակամենաշնորհային գերատեսչությունից։

Ավելի վաղ հայտարարվել էր Invintel B.V.–ի` Tele2 Russia հոլդինգի բաժնետոմսերի 40 տոկոսի գնման միջնորդությանը հավանություն տալու մասին։ Այդպիսով, «Ռոսիա» բանկի կառուցվածքները կոնսոլիդացրել են Tele2 Russia հոլդինգի բաժնետոմսերի 50 տոկոսը։

2013 թվականի ապրիլին ՎՏԲ բանկը ձեռք է բերել Tele2 Russia–ն շվեդական Tele2–ից 2.4 մլրդ դոլարով և իր վրա է վերցրել օպերատորի` 1.15 մլրդ դոլարի մաքուր պարտքը։ ՎՏԲ–ն միանգամից հայտարարել է, որ հետագայում կվաճառի փաթեթի մի մասը, հաղորդում է РБК–ն։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ԴՀԾ–ն «Ռոսիա» բանկին թույլ է տվել հետ գնել Tele2 Russia–ի կեսը

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
20.04.2024