դոլարային վարկեր թեմյով բոլոր նորությունները

Հայաստանում հունիսին էժանացել են դրամային և դոլարային վարկերը

28.07.2016 14:41

Հայաստանում հունիսին էժանացել են դրամային և դոլարային վարկերը

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի վարկերի տոկոսադրույքները հունիսին, նախորդ ամսվա համեմատ, նվազել են, վկայում են ՀՀ ԿԲ կայքում հրապարակված տվյալները։

ԿԲ–ի տվյալներով` մինչև մեկ տարի ժամկետով դրամային վարկերի տոկոսադրույքները հունիսին նվազել են 1,48 տոկոսային կետով` հասնելով 16,66 տոկոսի, իսկ դոլարային վարկերի տոկոսադրույքները` 0,1 տոկոսային կետով` հասնելով 9,14 տոկոսի։ Հայաստանի բանկերի կողմից տրամադրված մեկ տարուց ավել ժամկետով դրամային վարկերի տոկոսադրույքները նվազել են 1,34 տոկոսային կետով` հասնելով 16,76 տոկոսի, իսկ դոլարայինները` 0,03 տոկոսային կետով` հասնելով 10,7 տոկոսի։

Միաժամանակ հավշետու ժամանակահատվածու դրամային ավանդների տոկոսադրույքներն ավելացել են 0,6 տոկոսային կետով` հասնելով 12,81 տոկոսի, իսկ դոլարային ավանդների տոկոսադրույքները նվազել են 0,12 տոկոսային կետով` հասնելով 5,2 տոկոսի։ Մեկ տարուց ավել ժամկետով դրամային ավանդների տոկոսադրույքները հունիսին ավելացել են 1,14 տոկոսային կետով` հասնելով 14,39 տոկոսի, իսկ դոլարայինները` 0,05 տոկոսային կետով` հասնելով 6,53 տոկոսի։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Հայաստանում հունիսին էժանացել են դրամային և դոլարային վարկերը

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
23.04.2024