դոլոր թեմյով բոլոր նորությունները

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԱԶԲ–ի հետ 85.5 մլն դոլարի` սեյսմակայունության համաձայնագրին

12.11.2015 17:23

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԱԶԲ–ի հետ 85.5 մլն դոլարի` սեյսմակայունության համաձայնագրին

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հավանություն է տվել 2015 թվականի հոկտեմբերի 19–ին Ասիական զարգացման բանկի հետ 85.5 մլն դոլարի` դպրոցների սեյսմակայունության բարձրացման վերաբերյալ ստորագրած համաձայնագրին։

«Համաձայնագրի շրջանակում իրագործվելիք ծրագրի նպատակը դպրոցների սեյսմակայունության ամրապնդումն է։ Ծրագիրը կիրականացվի դպրոցների շենքերի սեյսմակայունության բարձրացման, հնարավոր աղետի դեպքում պատրաստվածության և արձագանքման հնարավորությունների ընդլայնման ուղղություններով»,– ասաց Հայաստանի ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը։

Ըստ նրա, կանցկացվի նաև ռիսկերի գնահատման և կառավարման աշխատանք։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԱԶԲ–ի հետ 85.5 մլն դոլարի` սեյսմակայունության համաձայնագրին

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
28.03.2024