ԴՈՅՉԵԲԱՆԿ թեմյով բոլոր նորությունները

Deutsche Bank–ը Բրիտանիայի իշխանություններին 1.5 մլրդ դոլար կվճարի

10.04.2015 18:31

Deutsche Bank–ը Բրիտանիայի իշխանություններին 1.5 մլրդ դոլար կվճարի

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /ԱՌԿԱ/. Deutsche Bank–ը ծրագրում է Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ–ի իշխանությունների հետ Լոնդոնի առաջարկության միջբանկային տոկոսադրույքի (LIBOR) մանիպուլյացիայի վերաբերյալ դատավարության հարցում համաձայնության հասնել մինչև ապրիլի վերջ։ Այդ մասին, ինչպես հայտնում է Vestifinance.ru–ն, գրում է The New York Times–ը` հղում անելով իրազեկ  աղբյուրներին։

Բանկն ընդհանուր առմամբ գործը դադարեցնելու համար 1.5 մլրդ դոլար կվճարի չորս կարգավորիչների` ԱՄՆ արդարադատության նախարարությանը, Նյու Յորք նահանգի ֆինանսական ծառայությունների դեպարտամենտին, ԱՄՆ–ի հումքային ապրանքների ֆյուչերսային շտապ առևտրի հանձնաժողովին (CFTC) և Մեծ Բրիտանիայի` ֆինանսական շուկաներում վարքի նորմերի պահպանման վերահսկողության վարչությանը։

Աղբյուրների խոսքով` Գերմանիայի խոշորագույն բանկի բրիտանական «դուստր» բանկը` Deutsche Bank Group Services–ը, ընդունում է իր մեղքը։ Հնարավոր է` այդ կապակցությամբ Deutsche Bank–ի տուգանքն ավելի կլինի, քան աշխարհի այլ բանկերինը նմանատիպ դատավարությունների դեպքում։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Deutsche Bank–ը Բրիտանիայի իշխանություններին 1.5 մլրդ դոլար կվճարի

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Deutsche Bank–ը դարձել է «Ռոստելեկոմ»–ի համասեփականատեր

11.10.2013 14:22

Deutsche Bank–ը դարձել է «Ռոստելեկոմ»–ի համասեփականատեր

Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամը (ՈՒՆՌՀ) և Deutsche Bank–ը դարձել են «Ռոստելեկոմի» բոլոր քվեարկող բաժնետոմսերի 2.7 տոկոսի բաժնետեր` դրանք գնելով պետօպերատորի «դուստր» «Մոբիտելից», «Վեդոմոստիին» են պատմել հիմնադրամի գլխավոր տնօրեն Կիրիլ Դմիտրիևը և «Ռոստելեկոմի» ներկայացուցիչը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Deutsche Bank–ը դարձել է «Ռոստելեկոմ»–ի համասեփականատեր

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
24.04.2024