ԴՈՒՄԱՆՅԱՆ թեմյով բոլոր նորությունները

Պարտադիր բժշկական ապահովագրությունը Հայաստանում կներդրվի 2015 թվականին

01.11.2013 14:20

Պարտադիր բժշկական ապահովագրությունը Հայաստանում կներդրվի 2015 թվականին

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Մինչև ընթացիկ տարվա ավարտը Հայաստանի առողջապահության նախարարությունը կառավարության դիտարկմանը կուղղի 2015 թվականից պարտադիր բժշկական ապահովագրության անցնելու օրինագիծը, ուրբաթ խորհրդարանում բյուջետային լսումների ընթացքում հայտարարեց Հայաստանի առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը։

Ըստ նրա, առողջապահության ոլորտի ֆինանսավորումը 2014 թվականին հնարավորություն կընձեռի մեծածավալ ծրագրեր իրականացնել։

«Մասնավորապես, դրանք կուղղվեն սիրտ–անոթային հիվանդությունների, շաքարախտի և արգանդի վզիկի քաղցկեղի ախտորոշմանը։ Դա աննախադեպ ծրագիր կլինի, որում կընդգրկվի Հայաստանի բնակչության 50 տոկոսը»,– ավելացրեց նա։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Ապահովագրական շուկա, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Պարտադիր բժշկական ապահովագրությունը Հայաստանում կներդրվի 2015 թվականին

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
28.03.2024