դրամական միջոցներ թեմյով բոլոր նորությունները

«ՎՏԲ-Հայաստան Բանկն» ամբողջությամբ փոխհատուցել է կորցրած դրամական միջոցները հաճախորդներին

04.03.2016 16:44

«ՎՏԲ-Հայաստան Բանկն» ամբողջությամբ փոխհատուցել է կորցրած դրամական միջոցները հաճախորդներին

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /ԱՌԿԱ/.  «ՎՏԲ-Հայաստան Բանկն» ամբողջությամբ փոխհատուցել է կորցրած դրամական միջոցները հաճախորդներին, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«Կապված մարտի 3–ին խարդախ գործողությունների հետևանքով ՎՏԲ-Հայաստան Բանկի որոշ հաճախորդների հաշիվներից դրամական միջոցների կորուստների, ինչպես նաև առաջիկա հանգստյան և տոնական օրերի հետ, ՎՏԲ-Հայաստան Բանկը օպերատիվ և ամբողջ ծավալով ուսումնասիրել է բոլոր խարդախությամբ կատարված գործարքները, և ֆինանսական վնասներ կրած բոլոր քարտապաններին ամբողջովին հատուցել է կորցրած դրամական միջոցները Բանկի հաշվին, փոխանցելով համապատասխան գումարները հաճախորդների բանկային հաշիվներին», – նշվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, բանկը մեկ օրով դադարեցրել է վարկային տոկոսների հաշվարկը այն հաճախորդներին, որոնց կորուստները կազմվել են բանկի կողմից տրամադրված վարկային միջոցներից:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on «ՎՏԲ-Հայաստան Բանկն» ամբողջությամբ փոխհատուցել է կորցրած դրամական միջոցները հաճախորդներին

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
24.04.2024