դրամական թեմյով բոլոր նորությունները

Հայաստան կատարված դրամական փոխանցումները 6 ամսվա ընթացքում աճել են 102 մլն դոլարով ` հասնելով 724,7 մլն դոլարի

09.08.2017 13:52

Հայաստան կատարված դրամական փոխանցումները 6 ամսվա ընթացքում աճել են 102 մլն դոլարով ` հասնելով 724,7 մլն դոլարի

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով կատարված դրամական փոխանցումները 2017 թ.–ի հունվար–հունիս ամիսներին կազմել է 724,7 մլն դոլա, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելի է 16,4%–ով կամ 102,2մլն դոլարով։ Այս մասին են վկայում ՀՀ ԿԲ տվյալները։

Միաժամանակ, Հայաստան դրամական փոխանցումների հոսքը հունիսին կազմել է 147,5 մլն դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 9,1%–ով։

Ընդ որում, Ռուսաստանից հանրապետություն կատարված դրամական փոխանցումները 2017 թ.–ի 6 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամնակահատվածի համեմատ աճել են մոտ 15,5%–ով, կազմելով 408,6 մլն դոլար։ Իսկ հանրապետությունից Ռուսաստան կատարված փոխանցումների ծավալը կազմել է 178,5 մլն դոլար` աճելով 6,2%–ով:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Հայաստան կատարված դրամական փոխանցումները 6 ամսվա ընթացքում աճել են 102 մլն դոլարով ` հասնելով 724,7 մլն դոլարի

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024