դրամային ավանդներ թեմյով բոլոր նորությունները

Դրամային ավանդների տոկոսադրույքները Հայաստանի բանկերում փետրվարին աճել են

27.03.2017 18:31

Դրամային ավանդների տոկոսադրույքները Հայաստանի բանկերում փետրվարին աճել են

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերում դրամային ավանդների տոկոսադրույքները 2017 թվականի փետրվարին աճ են գրանցել։ Այդ մասին են վկայում հանրապետության Կենտրոնական բանկի տվյալները։

Հաղորդման մեջ նշվում է, որ մինչև մեկ տարի ժամկետով դրամային ավանդների տոկոսադրույքները 2017 թվականի փետրվարին հունվարի համեմատ աճել են 0.33 տոկոսային կետով մինչև 9,29 տոկոս, իսկ մեկ տարուց ավելի ժամկետով դրամային ավանդներն աճել են 0,24 տոկոսային կետով` մինչև 12,63 տոկոս։

Մինչև մեկ տարի ժամկետով դոլարային ավանդների տոկոսադրույքները հաշվետու ժամանակահատվածում աճել են 0,25 տ.կ.–ով մինչև 4,45%, իսկ մեկ տարուց ավելի ժամկետով դոլարային ավանդներինը նվազել են 0,30 տ.կ.–ով` մինչև 5,47%.

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Դրամային ավանդների տոկոսադրույքները Հայաստանի բանկերում փետրվարին աճել են

Բանալի բառեր: , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
18.04.2024