դրամաշնորհային հայտեր թեմյով բոլոր նորությունները

«Ստեփան Գիշյան» հիմնադրամը դրամաշնորհային հայտեր կընդունի

05.02.2018 17:06

«Ստեփան Գիշյան» հիմնադրամը դրամաշնորհային հայտեր կընդունի

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ, որին կարող են մասնակցել ինչպես անհատներ, այնպես էլ նախաձեռնող խմբեր և կազմակերպություններ, հաղորդում է ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մամուլի ծառայությունը։

Բարեգործական հիմնադրամը օնլայն դիմում հայտերը կընդունի մինչև մարտի 15-ը ներառյալ։ Ներկայացվող ծրագիրը պետք է ուղղված լինի սոցիալ-տնտեսական, կրթական և գիտական, առողջապահական և մշակութային ոլորտներից որևէ մեկի կամ մի քանիսի զարգացմանը։ Ներկայացվող ծրագիրը պետք է իրականացվի բացառապես ՀՀ տարածքում։

Հիմնադրամը ծրագրի ընտրության ընթացքում հավելյալ առավելություն կտա այն ծրագրերին, որոնք, մասնավորապես, միտված կլինեն  հայ-ֆրանսիական կապի ամրապնդմանը, կխթանեն նոր աշխատատեղերի ստեղծմանը,կընդգրկեն հնարավորինս մեծ ծավալով տեղական հումք և/կամ միջոցներ,կընդգրկեն շահառուների հնարավորինս լայն խումբ, կունենան հստակ և իրատեսական գործողությունների պլան և ժամանակացույց։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on «Ստեփան Գիշյան» հիմնադրամը դրամաշնորհային հայտեր կընդունի

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
20.04.2024