«Դրամների համաստեղություն» թեմյով բոլոր նորությունները

ՀՀ ԿԲ–ն հնարավորություն է ընձեռում քվեարկել տարվա լավագույն հուշադրամի օգտին «Դրամների համաստեղություն - 2016» միջազգային մրցույթի շրջանակում

29.06.2016 18:38

ՀՀ ԿԲ–ն հնարավորություն է ընձեռում քվեարկել տարվա լավագույն հուշադրամի օգտին «Դրամների համաստեղություն - 2016»  միջազգային մրցույթի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /ԱՌԿԱ/. «Դրամների համաստեղություն - 2016» հուշադրամների տասներորդ միջազգային մրցույթի կազմկոմիտեն հրավիրում է բոլորին մասնակցելու տարվա լավագույն հուշադրամի ընտրությանը, հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` մրցույթին մասնակցում են 2015 թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը թողարկված 240-ից ավելի հուշադրամներ և 21 հուշադրամների շարքեր:

«ՀՀ կենտրոնական բանկի ֆեյսբուքյան էջում տեղադրված հղումը հնարավորություն է տալիս քվեարկել ներկայացված հուշադրամների օգտին: Քվեարկության արդյունքներով կընտրվի «Հանդիսատեսի համակրանք» մրցանակում հաղթած հուշադրամը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՀՀ ԿԲ–ն հնարավորություն է ընձեռում քվեարկել տարվա լավագույն հուշադրամի օգտին «Դրամների համաստեղություն - 2016» միջազգային մրցույթի շրջանակում

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024