ԴՐԱՄ . ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ թեմյով բոլոր նորությունները

Արմավիրի ավելի քան 120 դպրոցների աշակերտներն ազգային արժույթին նվիրված ցուցահանդես կայցելեն

13.05.2014 18:14

Արմավիրի ավելի քան 120 դպրոցների աշակերտներն ազգային արժույթին նվիրված ցուցահանդես կայցելեն

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /ԱՌԿԱ/. Արմավիրի մարզի ավելի քան 120 դպրոցների աշակերտները կայցելեն ազգային արժույթին և ՀՀ ԿԲ–ի գործունեությանը նվիրված ցուցահանդեսը, երեքշաբթի ցուցահանդեսի բացմանն ասել է ԿԲ խորհրդի անդամ Օլեգ Աղասյանը։

«Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը. ֆինանսներ բոլորի համար» ցուցահանդեսը բացվել է երեքշաբթի մարզկենտրոն Արմավիր քաղաքում։ Այն Արմավիրի մարզի բնակիչներին ներկայացնելու է ազգային դրամի ու դրամաշրջանառության պատմությունը, ինչպես նաև ԿԲ գործունեությունը:

Ցուցահանդեսը կտևի մինչև մայիսի 18–ը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Արմավիրի ավելի քան 120 դպրոցների աշակերտներն ազգային արժույթին նվիրված ցուցահանդես կայցելեն

Բանալի բառեր: ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024