ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ թեմյով բոլոր նորությունները

Հայաստանի ֆինանսների նախարարությունը կոչ է անում ԿԲ–ին ավելի ճկուն և ընդլայնող դրամավարկային քաղաքականություն վարել

22.05.2014 17:39

Հայաստանի ֆինանսների նախարարությունը կոչ է անում ԿԲ–ին ավելի ճկուն և  ընդլայնող դրամավարկային քաղաքականություն վարել

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆինանսների նախարարությունը կոչ է անում Կենտրոնական բանկին ավելի ճկուն և ընդլայնող դրամավարկային քաղաքականություն վարել, հինգշաբթի կառավարության նիստում հայտնեց ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը` ներկայացնելով նախարարության` 2014 թվականի ԿԲ դրամավարկային քաղաքականության եզրակացությունը։

Ըստ նրա` դրամավարկային քաղաքականության ծրագրի` համախառն պահանջարկին նվիրված բաժնում նշվում է, որ կանխատեսվող ժամանակաշրջանի սկզբում մասնավոր ծախսերի բացասական տարբերությունը 2014 թվականի վերջին կզրոյանա։

Այդ առիթով նա նշեց, որ տնտեսական ակտիվությունը 2014 թվականի առաջին երեք ամիսներին աճել է 3.3 տոկոսով, որի վրա դրական է ազդել գյուղատնտեսությունը (1,5 տ.կ.), ծառայությունների ոլորտը (1,5 տ.կ.), առևտուրը (0.9 տ.կ.), շինարարությունը (0.1 տ.կ.), իսկ բացասաբար` արդյունաբերությունը (մինուս 0.7 տ.կ.)։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Հայաստանի ֆինանսների նախարարությունը կոչ է անում ԿԲ–ին ավելի ճկուն և ընդլայնող դրամավարկային քաղաքականություն վարել

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024