ելակ թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ-Հայաստան բանկը ֆինանսավորել է ելակի աճեցման ջերմոցի կառուցումը

20.11.2015 15:43

ՎՏԲ-Հայաստան բանկը ֆինանսավորել է ելակի աճեցման ջերմոցի կառուցումը

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան բանկը ֆինանսավորել է “Կլուբնիչնայա պոլյանա” ՍՊԸ-ին ժամանակակից էներգախնայող ջերմոցային տնտեսության կառուցման համար, հաղորդում են ընկերության մամուլի ծառայությունից:

«Ջերմոցային տնտեսությունում կարտադրվի ելակ` ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, ինչը կապահովի բարձր պտղաբերություն և որակ: Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում գտնվող ջերմոցի արտադրական տարածքը զբաղեցնում 3 հա տարածություն: Ընկերությունը կարտադրի  «Ալբիոն» տեսակի ջերմոցային ելակ, որն առանձնանում է իր բարձր որակով և տեղափոխման ու պահպանման ընթացքում դիմացկունությամբ, ելակը կիրացվի հայկական շուկայում, իսկ հետագայում նախատեսվում է այն արտահանել Ռուսաստան»,-ասված է հաղրոդագրությունում:

«Կլուբնիչնայա պոլյանա» ընկերությունը ջերմոցի կառուցման գործընթացում համագործակցել է ոլորտի աշխարհահռչակ առաջատարներից մեկի` ֆրանսիական «Richel» ընկերության հետ, որը մասնագիտացված է տեխնոլոգիապես բարձր ջերմոցային տնտեսությունների՝ թաղանթային ջերմոցների նախագծման ու կառուցման ոլորտում և ունի աշխարհի ավելի քան 80 երկրներում աշխատելու մեծ փորձ:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ-Հայաստան բանկը ֆինանսավորել է ելակի աճեցման ջերմոցի կառուցումը

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
28.03.2024