ԵՆԲ թեմյով բոլոր նորությունները

Հայաստանը պատրաստ է ԵՆԲ–ի հետ քննարկել հանրային հատվածում և ենթակառուցվածքների ոլորտում ներդրումային ծրագրերը. Ջավադյան

16.03.2015 21:19

Հայաստանը պատրաստ է ԵՆԲ–ի հետ քննարկել հանրային հատվածում և ենթակառուցվածքների ոլորտում ներդրումային ծրագրերը. Ջավադյան

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանը պատրաստ է ԵՆԲ–ի հետ քննարկել հանրային հատվածում և ենթակառուցվածքների ոլորտում ներդրումային ծրագրերը, հայտնել է Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ԵՆԲ նախագահ Վիլհելմ Մոլտերերի հետ հանդիպման ընթացքում։

Ինչպես հայտնում է կարգավորիչի մամուլի ծառայությունը, Ջավադյանը հույս է հայտնել, որ այդ ծրագրերը կուրվագծվեն Հայաստանում իշխանության տարբեր կառույցների հետ Մոլտերերի բանակցությունների արդյունքներով։

Արթուր Ջավադյանն արդյունավետ է գնահատել ՀՀ ԿԲ և Եվրոպական ներդրումային բանկի միջև զարգացող գործակցությունը, որի առաջին և շոշափելի արդյունքը 2014 թ. դեկտեմբերին ստորագրված 50 մլն եվրո ծավալով վարկային համաձայնագիրն է, որի միջոցներն ուղղվելու են գյուղմթերքների մշակման, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում գործող ՓՄՁ-ների զարգացմանը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Վարկային կազմակերպություններ, Տնտեսական | Comments Off on Հայաստանը պատրաստ է ԵՆԲ–ի հետ քննարկել հանրային հատվածում և ենթակառուցվածքների ոլորտում ներդրումային ծրագրերը. Ջավադյան

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
ՎԶԵԲ-ը 5 մլն եվրո է հատկացրել Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման ծրագիրը շարունակելու համար

04.12.2012 15:15

ՎԶԵԲ-ը 5 մլն եվրո է հատկացրել Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման ծրագիրը շարունակելու համար

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) և ԵՄ Հարևանության ներդրումային գործիքի (ՀՆԳ) կողմից համատեղ ֆինանսական հատկացումները աջակցել են Երևանի Մետրոպոլիտենի` լայնածավալ վերակառուցման և արդիականացման ծրագրի ֆինանսավորմանը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎԶԵԲ-ը 5 մլն եվրո է հատկացրել Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման ծրագիրը շարունակելու համար

Բանալի բառեր: , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Եվրոպական ներդրումային բանկը ՀՀ–ին 50 մլն դոլար կհատկացնի ավտոճանապարհների նորոգման համար

09.08.2012 16:48

Եվրոպական ներդրումային բանկը ՀՀ–ին 50 մլն դոլար կհատկացնի ավտոճանապարհների նորոգման համար

Եվրոպական ներդրումային բանկը ՀՀ–ին 50 մլն դոլար կհատկացնի ավտոճանապարհների նորոգման նպատակով, հայտնում է Տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը`ներկայացնելով Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի և ԵՆԲ–ի Արևելյան քաղաքականության և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի ղեկավար Հենս Օլբերսի հանդիպման արդյունքները։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Եվրոպական ներդրումային բանկը ՀՀ–ին 50 մլն դոլար կհատկացնի ավտոճանապարհների նորոգման համար

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
24.04.2024