եռապատկում թեմյով բոլոր նորությունները

ՅՈւՆԻՍՏՐԻՄ բջջային հավելվածի օգտատերերի թիվը 2017 թ.–ին եռապատկվել է

02.03.2018 16:51

ՅՈւՆԻՍՏՐԻՄ բջջային հավելվածի օգտատերերի թիվը 2017 թ.–ին եռապատկվել է

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /ԱՌԿԱ/. ՅՈւՆԻՍՏՐԻՄ դրամական փոխանցումների միջազգային վճարային համակարգի բջջային հավելվածի օգտատերերի թիվը 2017 թ.–ին եռապատկվել է, նշում են Յունիստրիմ բանկի մամուլի ծառայությունից։

«ՅՈւՆԻՍՏՐԻՄԻ քարտապանների համար բջջային հավելվածի տարածվածությունը վերջին տարվա ընթացքում զգալիորեն աճել է նվազեցված սակագների, հարմար ֆունկցիաների և օգտագործման համար պարզ ինտերֆեյսի շնորհիվ», – նշվում է հաղորդագրության մեջ։

2017 թ.–ին բջջային հավելվածի ներբեռնման թիվը գրեթե եռապատկվել է` գերազանցելով 60 հազարը։ ՅՈւՆԻՍՏՐԻՄ հավելվածում գործառնությունների գծով շրջանառությունը հասել է տարեկան 230 մլն ռուբլու` 10 անգամ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՅՈւՆԻՍՏՐԻՄ բջջային հավելվածի օգտատերերի թիվը 2017 թ.–ին եռապատկվել է

Բանալի բառեր: , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
24.04.2024