ԵՎԶԲ թեմյով բոլոր նորությունները

ԵՎԶԲ–ն չի բացառում Հայաստանում գնաճի` նպատակային միջանցքի գերազանցումը 2015թ.–ին

22.12.2014 22:02

ԵՎԶԲ–ն չի բացառում Հայաստանում գնաճի` նպատակային միջանցքի գերազանցումը 2015թ.–ին

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2015 թվականին գնաճը կարող է դուրս գալ 4% (±1,5%) նպատակային միջանցքի սահմաններից։ Ինչպես նշվում է ԵՎԶԲ Վերլուծության վարչության հրապարակած դեկտեմբերյան «ԱՊՀ մակրոմոնիտորում», դա կարող է կատարվել` հաշվի առնելով ինչպես արժեզրկման էֆեկտը, այնպես էլ գների շտկումը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո։

Ինչպես նշվում է հաշվետվությունում, գնաճը 2014 թվականի նոյեմբերի վերջին Հայաստանում կազմել է 2.6 տոկոս և մնում է նպատակային միջանցքի ստորին շեմի մոտ։

«Չնայած գնաճի հնարավոր արագացմանը դրամի ընթացիկ արժեզրկման համատեքստում, այն պետք է զուսպ մնա արտաքին գործոնների (էներգակիրների գների նվազում) և դրամավարկային քաղաքականության խստացման ֆոնին»,– կարծում են ԵՎԶԲ վերլուծաբանները։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on ԵՎԶԲ–ն չի բացառում Հայաստանում գնաճի` նպատակային միջանցքի գերազանցումը 2015թ.–ին

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
20.04.2024