ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿ թեմյով բոլոր նորությունները

Եվրասիական զարգացման բանկը հրապարակել է 2014 թ.–ի ֆինանսական հաշվետվությունը

17.02.2015 17:22

Եվրասիական զարգացման բանկը հրապարակել է 2014 թ.–ի ֆինանսական հաշվետվությունը

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /ԱՌԿԱ/. Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ), որն ունի Moody’s–ի (A3), S&P–ի (BBB) վարկային վարկանիշները, ինչպես նաև Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության շնորհած SOV/CC0 փոխառուի ներքին վարկանիշը, հրապարակել է 2014 թ.–ին Ֆինանսական հաշվետվության միջազգային չափորոշիչների ֆինանսական արդյունքները։

ԵԱԶԲ–ի ֆինանսական հաշվետվության անկախ աուդիտն իրականացրել է «ԿՊՄԳ Աուդիտ» ընկերությունը։ ԵԱԶԲ–ի 2014 թ.–ի առանցքային ֆինանսական արդյունքները հետևյալն են` բանկի ակտիվները կազմել են 3 915 մլն դոլար, հաճախորդներին տրամադրված փոխառությունների չափը գերազանցել է 2 151 մլն դոլարը, թողարկված պարտքային արժեթղթերի ծավալը կազմել է 2 062 մլն դոլար, կապիտալն ավելացել է 6 մլն դոլարով և կազմել 1 638 դոլար, զուտ շահույթը կազմել է 17,8 դոլար։

2014 թ.–ի արդյունքում ընթացիկ ներդրումային պորտֆելի ծավալը կազմել է 3,16 մլրդ դոլար։ 2014 թ.–ին այն համալրվել է 508 մլն դոլարի (2014 թ.–ի դեկտեմբերի 31–ի փոխարժեքով) 24 նախագծերով։ Իրականացման փուլում է գտնվել 88 ներդրումային նախագիծ բանկի վեց մասնակից պետություններում։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Եվրասիական զարգացման բանկը հրապարակել է 2014 թ.–ի ֆինանսական հաշվետվությունը

Բանալի բառեր: ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
18.04.2024