Եվրասիական ինտեգրացիա թեմյով բոլոր նորությունները

Մոսկվայում բացվել է «Եվրասիական ինտեգրացիա» Միջազգային XII համաժողովը

31.10.2017 13:08

Մոսկվայում բացվել է «Եվրասիական ինտեգրացիա» Միջազգային XII համաժողովը

ՄՈՍԿՎԱ, 31 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) վարչության նախագահ Դմիտրի Պանկինը բացել է «Եվրասիական ինտեգրում»  XII միջազգային համաժողովը, որն անցկացվում է այսօր` հոկտեմբերի 31–ին, Մոսկվայում։

«Բարի ավանդույթ է դարձել ամեն տարի անցկացնել այս համաժողովը` նվիրված եվրասիական ինտեգրմանը։ Լիակազմ նիստում բարձրացվում է առանցքային հարց` որտե՞ղ ենք մենք հիմա գտնվում», – նշել է Դմիտրի Պանկինը իր բացման խոսքում։

«Վերջին տարիներին մենք ականատես եղանք եվրասիական ինտեգրման կայացմանը, ընդհանուր ապրանքների շուկայի և աշխատանքային շուկայի ձևավորմանը։ Դրանք ակնհայտ փոփողություներ էին, որոնք էական ազդեցություն ունեցան մեր երկրի տնտեսական կյանքի վրա։ Հիմա մենք տեսնում ենք երկարատև, լարված գործընթաց, հազարավոր չհամաձայնեցված հարցեր։ Դրանք վերաբերում են ոչ սակագնային սահմանափակումների, տեխնիկական կանոնակարգերի, էներգետիկ շուկայի ձևավորման հետ կապված խնդիրներին, դեղագործությանը։ Այս բոլոր սուր հարցերը համաձայնեցում են պահանջում», – նշեց Պանկինը

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Մոսկվայում բացվել է «Եվրասիական ինտեգրացիա» Միջազգային XII համաժողովը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024