ԵՎՐՈԹԵՐՄ թեմյով բոլոր նորությունները

IFC–ն և ԱԶՍԲ–ը 5 մլն դոլարի չափով վարկ են տրամադրել «Եվրոթերմ» ընկերությանը

24.05.2013 20:18

IFC–ն և ԱԶՍԲ–ը 5 մլն դոլարի չափով վարկ են տրամադրել «Եվրոթերմ»  ընկերությանը

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /ԱՌԿԱ/. Միջազգային ֆինանսական ընկերությունը (IFC) և Առևտրի և զարգացման սևծովյան բանկը (ԱԶՍԲ) 5 մլն դոլարի չափով վարկ են տրամադրել «Եվրոթերմ» հայկական ընկերությանը (ապրանքանիշը` «Նոյան»)։ Երեք կողմերի ներկայացուցիչները յոթ տարի ժամկետով համապատասխան վարկային համաձայնագիրը ստորագրել են ուրբաթ։

«Եվրոթերմ» ընկերությանը վարկը տրամադրվում է IFC–ի և ԱԶՍԲ–ի կողմից հավասար մասերով (2,5–ական մլն դոլարի չափով)` մայր գումարի վճարման երկամյա երկարաձգման ժամկետով։ Բացի վարկավորումից, IFC-ն ընկերությանը նաև խորհրդատվություններ է տալու արտադրանքի անվտանգության ռիսկերի վերահսկման համակարգը պահպանելու համար:

«Տվյալ նախագիծը Հայաստանի տնտեսության իրական հատվածում իրականացվող ներդրում է։ Մենք ուրախ ենք IFC–ի հետ համատեղ մասնակցել այդ ծրագրին, և սա մեր առաջին նման համագործակցությունն է հանրապետությունում»,– հայտնել է ԱԶՍԲ ներկայացուցիչ Ալեքսեյ Ալեքսեևը` Հայաստանում համագործակցության և ֆինանսավորվող ընկերությունների ցուցակի ընդլայնման հույս հայտնելով։ Նա նշել է, որ «Նոյան» արտադրանքը հնարավոր է տեսնել շատ խոշոր առևտրային կենտրոնների վաճառասեղաններին, այդ թվում նաև Մոսկվայի կենտրոնում գտնվող Ելիսեյան գաստրոնոմում, որը «Սննդամթերքի բոլոր արտադրողների Մեքքան է»։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on IFC–ն և ԱԶՍԲ–ը 5 մլն դոլարի չափով վարկ են տրամադրել «Եվրոթերմ» ընկերությանը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
20.04.2024