ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿ թեմյով բոլոր նորությունները

ՎԶԵԲ-ը նոյեմբերին կարող է բաժնետերերի հետ կապիտալի ավելացման մասին առաջին խորհրդակցություններն անցկացնել

12.11.2009 15:09

ՎԶԵԲ-ը նոյեմբերին կարող է բաժնետերերի հետ կապիտալի ավելացման մասին առաջին խորհրդակցություններն անցկացնել

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) նոյեմբերի 24-ին կարող է իր բաժնետերերի հետ առաջին պաշտոնական խորհրդակցություններն անցկացնել մենեջմենտի կողմից առաջարկված 10 միլիորդ եվրոյով կապիտալի ավելացման մասին, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել են իրադարձությունների ընթացքին ծանոթ մի քանի աղբյուրներ:

«Վերջնական որոշումը կընդունվի մայիսին՝ բանկի վերահսկող խորհրդի հերթական ամենամյա ժողովի ժամանակ, սակայն մոտավորապես նոյեմբերի 24-ին պետք է տեղի ունենան առաջին պաշտոնական խորհրդակցությունները», - ասել է գործակալության զրուցակիցը:

«ՌԻԱ Նովոստիի համար» ՎԶԵԲ-ում այդ տեղեկատվությունը չեն հաստատում, սակայն նշում են, որ «այդ առնչությամբ քննարկումներն արդեն ընթանում են»:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on ՎԶԵԲ-ը նոյեմբերին կարող է բաժնետերերի հետ կապիտալի ավելացման մասին առաջին խորհրդակցություններն անցկացնել

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024