Եվրոպական իրավաբանական ծառայություն թեմյով բոլոր նորությունները

Եվրոպական իրավաբանական ծառայությունն առաջարկում է օգտվել «Անձնական իրավաբան» ծառայությունից` վճարումներն իրականացնելով ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով

21.10.2016 17:57

Եվրոպական իրավաբանական ծառայությունն առաջարկում է օգտվել «Անձնական իրավաբան» ծառայությունից` վճարումներն իրականացնելով ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրոպական իրավաբանական ծառայությունն առաջին անգամ Հայաստանի շուկայում գործարկել է «Անձնական իրավաբան» ծառայության հավաստագրերի վաճառք` վճարումներն իրականացնելով «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի միջոցով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, «Անձնական իրավաբան» ծառայությունը «Եվրոպական Իրավաբանական Ծառայություն» ընկերության համալիր իրավաբանական ծառայությունների մատուցման հավաստագիր է, որը նախատեսված է ցանկացած քաղաքացու համար: Ծառայությունը տրամադրվում է Հայաստանի ամբողջ տարածքում:

Եվրոպական Իրավաբանական Ծառայությունը հնարավորություն է ընձեռում ձեռք բերել իրավաբանական ծառայություններ ստանալու հավաստագրեր ՀՀ ողջ տարածքում և վճարել ծառայությունների դիմաց ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր մասնաճյուղերի միջոցով` համաձայն ընտրված փաթեթի: Ձեռք բերված հավաստագրերը վավեր են 1 տարվա ընթացքում:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Եվրոպական իրավաբանական ծառայությունն առաջարկում է օգտվել «Անձնական իրավաբան» ծառայությունից` վճարումներն իրականացնելով ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
23.04.2024