ԵՎՐՈՊՊԱ թեմյով բոլոր նորությունները

ԶԼՄ. «Հագուստի մանրածախ վաճառքով զբաղվող եվրոպական ընկերությունները վնասներ կկրեն դոլարի ամրապնդման պատճառով»

25.03.2015 14:05

ԶԼՄ. «Հագուստի մանրածախ վաճառքով զբաղվող եվրոպական ընկերությունները վնասներ կկրեն դոլարի ամրապնդման պատճառով»

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/. Եվրոպայում հագուստի մանրածախ վաճառքով զբաղվող վաճառականները կա՛մ կբարձրացնեն իրենց վաճառած ապրանքի գները, կա՛մ կհամակերպվեն շահույթի անկման հետ, որը պայմանավորված է համաշխարհային արժույթների նկատմամբ դոլարի փոխարժեքի ամրապնդմամբ, գրում է The Wall Street Journal–ը։

Դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքը սկսել է նվազել 2014 թվականի ամռանը։ ԵԿԲ–ի քանական մեղմացման ծրագրի մեկնարկից հետո այս տարվա մարտին եվրոպական արժույթը նվազեց և հասավ ամառվա նվազագույն ցուցանիշին։ ԱՄՆ ԴՊՀ–ի` տոկոսադրույքներն արագ կերպով բարձրացնելու որոշումը խորացրեց իրավիճակը, և եվրոպական արժույթի արժեքը դոլարի նկատմամբ մնում է նվազագույն մակարդակում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ամերիկյան արժույթի փոխարժեքի աճը ստիպում է եվրոպական ընկերություններին ավելացնել ծախսերը, գրում է թերթը։ Օրինակ` հագուստի մանրածախ վաճառքով զբաղվող Hennes & Mauritz (H&M) ցանցը երեքշաբթի հաշվետվություն էր ներկայացրել, որում նշել էր, որ դոլարի ամրապնդումը կարող է ողջ 2015 թվականի ընթացքում ավելացնել գնումների ծախսերը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ԶԼՄ. «Հագուստի մանրածախ վաճառքով զբաղվող եվրոպական ընկերությունները վնասներ կկրեն դոլարի ամրապնդման պատճառով»

Բանալի բառեր: , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
20.04.2024