#երբշահումես թեմյով բոլոր նորությունները

Ամփոփվեցին ՎՏԲ-Հայաստան Բանկի և MasterCard–ի`#երբշահումես համատեղ ակցիայի արդյունքները

12.11.2018 18:52

Ամփոփվեցին ՎՏԲ-Հայաստան Բանկի և MasterCard–ի`#երբշահումես  համատեղ ակցիայի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը ամփոփեց MasterCard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ անցկացված #երբշահումես մարքեթինգային ակցիան, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, խթանող մարկետինգային արշավի նպատակն է բարձրացնել սպառողների իրազեկումը անկանխիկ վճարումների ֆունկցիոնալության և հարմարավետության մասին և ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard քարտերով անկանխիկ վճարումների ծավալի մեծացումը:

 Նշվում է, որ #երբշահումես ակցիան տեղի է ունեցել հուլիսի 1–ից հոկտեմբերի 1–ը ներառյալ ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard քարտապանների միջև: Ակցիայի պայմանների համաձայն, 100 ամենաակտիվ MasterCard քարտապանները, ովքեր արշավի ընթացքում կատարել են առավելագույն թվով անկանխիկ վճարումներ Հայաստանի և  արտերկրի առևտրա-սպասարկման կետերում և ինտերնետում, մասնակցել են կենցաղային տեխնիկայի ձեռքբերման 10 հավաստագրերի և գլխավոր մրցանակի ՝ Renault Logan ավտոմեքենայի խաղարկությանը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Ամփոփվեցին ՎՏԲ-Հայաստան Բանկի և MasterCard–ի`#երբշահումես համատեղ ակցիայի արդյունքները

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024