ԵՐԿԻՐ թեմյով բոլոր նորությունները

Եվս 5 երկիր միացել է AIIB–ին

13.04.2015 15:50

Եվս 5 երկիր միացել է AIIB–ին

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /ԱՌԿԱ/. Եվս հինգ երկիր միացել է Չինաստանի կողմից ստեղծվող Ասիական ենթակառուցվածքային ներդրումների բանկին, այս մասին տեղեկացրել են Չինաստանի ֆինանսների նախարարությունից։ Նիդեռլանդներից, Բրազիլիայից, Ֆինլանդիայից, Վրաստանից և Դանիայից ստացված հայտերը պաշտոնապես բավարարվել են, հաղորդում է Vestifinance.ru–ն։

«Արդեն գործող հիմնադիր երկրների համաձայնությամբ Նիդեռլանդները, Բրազիլիան, Ֆինլանդիան, Վրաստանն ու Դանիան ապրիլի 12–ին պաշտոնապես դարձել են Ասիական ենթակառուցվածքային ներդրումների բանկի հիմնադիր երկրներ», – նշվում է Չինաստանի ֆինանսների նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Ասիական ենթակառուցվածքային ներդրումների բանկը (Asian Infrastructure Investment Bank, AIIB) ստեղծվել է 2014 թ.–ին Չինաստանի նախաձեռնությամբ։ Փորձագետները նշում են, որ այս բանկը ԱՄՆ–ում գտնվող ԱՄՀ–ի և ՀԲ–ի պոտենցիալ մրցակիցն է։ ԱՄՆ–ի ֆինանսների նախարարությունից արդեն զգուշացրել են, որ ՀԲ–ն և ԱՄՀ–ն կարող են կորցնել իրենց նկատմամբ ունեցած վստահությունը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Եվս 5 երկիր միացել է AIIB–ին

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
24.04.2024