ԵՐԿՆԻՇ թեմյով բոլոր նորությունները

Երկնիշ տնտեսական անկման վտանգն այսօր էլ առկա է. թերթ

12.05.2015 15:16

Երկնիշ տնտեսական անկման վտանգն այսօր էլ առկա է. թերթ

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /ԱՌԿԱ/.  Երկնիշ տնտեսական անկման վտանգը Հայաստանում այսօր էլ առկա է, ասաց տնտեսագետ, Հայաստանի կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը «Ժամանակ» թերթի հետ հարցազրույցում։

«Ոչ մի երաշխիք չկա, որ մենք չենք բախվելու այս երևույթի հետ, որովհետև սա համալրվում է ևս մեկ գործոնով, որը մինչև եռամսյակի վերջ դրսևորել է իրան` տրանսֆերների ծավալի 50–տոկոսանոց կրճատումով, որը գրանցվել է եռամսյակի արդյունքներով»,– նշել է փորձագետը, ավելացնելով, որ այսօր ներդրումների տվյալներ առայժմ չկան, սակայն կարծում է, որ այստեղ նույնպես էական անկում է դիտվում։ Իսկ այս անկումները, ըստ Ասատրյանի, նշանակում են, որ տեղի է ունենալու պահանջարկի էական նվազում։

Հրապարակման համաձայն, Հայաստանի արտաքին առևտուրն այս տարվա առաջին եռամսյակում կրճատվել է ավելի քան 20 տոկոսով, ներկրումը նվազել է 30.5 տոկոսով, արտահանումը` մոտ 23 տոկոսով։ Միաժամանակ, տնտեսական ակտիվությունն աճել է 2.5 տոկոսով, գրանցվել է նաև ծառայությունների ոլորտի չնչին աճ։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Երկնիշ տնտեսական անկման վտանգն այսօր էլ առկա է. թերթ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024