ԵՐԿՐԻ ԺԱՄ թեմյով բոլոր նորությունները

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը միացել է «Երկրի ժամ» ակցիային

02.04.2012 17:57

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը միացել է «Երկրի ժամ» ակցիային

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն և իր 400 աշխատակիցները մարտի 31-ին միացան Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) նախաձեռնած «Երկրի ժամ 2012» ակցիային` մեկ ժամով անջատելով լույսերը, երկուշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից:

Էյչ-Էս-Բի-Սի Խմբի գրասենյակներն աշխարհի 58 երկրում նույնպես աջակցություն են ցուցաբերել ակցիային` շարունակաբար խթանելով շրջակա միջավայրի պահպանման գաղափարները:

Բացի այդ, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը», որն արդեն չորրորդ անգամ է մասնակցում այս գլոբալ քարոզարշավին,  աշխատակիցների համար հայտարարեց  «1 օր առանց մեքենայի»` աշխատանքի գալ ոտքով կամ հանրային փոխադրամիջոցով և «1 օր առանց տպագրության»` վերահսկման միջոցով զգալիորեն նվազեցնելով օրական միջին տպագրական ծավալը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը միացել է «Երկրի ժամ» ակցիային

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
23.04.2024