ԵՐԿՐՈՐԴ թեմյով բոլոր նորությունները

Հայաստանը մարտի 19–ին կիրականացնի եվրապարտատոմսերի 2–րդ թողարկումը` 500 մլն. դոլար արժողությամբ. The Wall Street Journal

12.03.2015 21:23

Հայաստանը մարտի 19–ին կիրականացնի եվրապարտատոմսերի  2–րդ թողարկումը` 500 մլն. դոլար արժողությամբ. The Wall Street Journal

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանը հնարավոր է 500 մլն. դոլարի եվրապարտատոմսեր տեղաբաշխի` յոթից տասը տարի ժամկետով, թողարկումը կարող է կայանալ մարտի 19–ին, գրում է The Wall Street Journal–ը։

Հայաստանի կառավարությունը մարտի 12–ին հրապարակել է  էմիսիայի նախնական ամփոփագիրը, որտեղ  նշված չեն  տեղաբաշխման կոնկրետ ժամկետներն ու տոկոսադրույքները։ Փաստաթղթում նշված է միայն 200 հազար դոլարի չափով լոտի նվազագույն արժեքը` յուրաքնչյուր քայլը 1000 դոլար։

Նախնական փաստաթղթի համաձայն` Հայաստանը կներկայացնի մինչև 200 մլն դոլարի չափով 2020 թ.–ին մարմելու պայմանով  պարտատոմսերի գնման առաջարկ (թողարկվել է 2013 թվականին`ԱՌԿԱ),  որը կգործի մինչև 2015 թվականի մարտի 26–ը։ Միաժամանակ, արժեթղթերի թողարկողն իրավունք ունի երկարացնել այս ժամկետը, կամ իրականցնել  վաղաժամկետ  մարում։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Bonds.am @hy @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Հայաստանը մարտի 19–ին կիրականացնի եվրապարտատոմսերի 2–րդ թողարկումը` 500 մլն. դոլար արժողությամբ. The Wall Street Journal

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024