ԵՐՐՈՐԴ ԱՇԽԱՐՀ թեմյով բոլոր նորությունները

ՀԲ նախագահն առաջարկում է հրաժարվել «երրորդ աշխարհ» տերմինից

15.04.2010 11:35

ՀԲ նախագահն առաջարկում է հրաժարվել «երրորդ աշխարհ» տերմինից

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային բանկի նախագահ Ռոբերտ Զելիկն առաջարկել է հրաժարվել զարգացող երկրներին բնութագրող «երրորդ աշխարհ» տերմինից և ընդունել, որ այդ երկրները ծանրակշիռ դեր են խաղում նոր, արագ զարգացող, բազմաբևեռ միջազգային տնտեսության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ասոշիեյթիդ Փրես գործակալությանը:

ՀԲ նախագահի խոսքերով, գլոբալ տնտեսական ճգնաժամը ցույց տվեց, որ արդեն արդիական չեն «առաջին» և «երրորդ» աշխարհ, դոնոր և ստացող, առաջնորդ և հաջորդող տարբերակումները, քանի որ Չինաստանի, Բրազիլիայի, Հնդկաստանի պես երկրները սկսում են ավելի զգալի տնտեսական կշիռ ձեռք բերել: Զելիկը նշել է, որ գլոբալ, բարդ խնդիրների լուծման հարցում զարգացող երկրների մասնակցությունը պարտադիր և անհրաժեշտ է:

«Մենք չենք կարող մեզ թույլ տալ սովորական տարանջատում՝ ըստ աշխարհաքաղաքական հատկանիշի», - ասել է ՀԲ նախագահը՝ չորեքշաբթի ելույթ ունենալով Վուդրո Վիլսոնի անվան Միջազգային կենտրոնում:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on ՀԲ նախագահն առաջարկում է հրաժարվել «երրորդ աշխարհ» տերմինից

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
28.03.2024