երրորդ թեմյով բոլոր նորությունները

Երրորդ եռամսյակի արդյունքներով «Յունիբանկը» պետբյուջե է վճարել մոտ 1,9 մլրդ ՀՀ դրամ

18.11.2016 18:06

Երրորդ եռամսյակի արդյունքներով «Յունիբանկը» պետբյուջե է վճարել մոտ 1,9 մլրդ ՀՀ դրամ

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. 2016թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով «Յունիբանկը» պետբյուջե է վճարել մոտ 1,9 մլրդ ՀՀ դրամի հարկեր` Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնելով 45-րդ տեղը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Երրորդ եռամսյակի արդյունքներով, «Յունիբանկի» ակտիվները կազմել են մոտ 175 մլրդ ՀՀ դրամ, պարտավորությունները` 143 մլրդ ՀՀ դրամ:

Բանկի ընդհանուր կապիտալը գերազանցել է 31 մլրդ դրամը` նախորդ տարվա համեմատ աճելով մոտ 41%-ով: Տարվա սկզբից բանկն ապահովել է 622,6 մլն ՀՀ դրամի շահույթ: «Յունիբանկն» առաջին բանկն է Հայաստանում, ում բաժնետոմսերն ընդգրկված են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի հիմնական (A) ցուցակում:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Երրորդ եռամսյակի արդյունքներով «Յունիբանկը» պետբյուջե է վճարել մոտ 1,9 մլրդ ՀՀ դրամ

Բանալի բառեր: , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024