երևանյան երաժշտական փառատոն թեմյով բոլոր նորությունները

Կոնվերս բանկի 25-ամյակին նվիրված պրեմիերայով ավարտվեց երևանյան երաժշտական փառատոնը

26.10.2018 16:15

Կոնվերս բանկի 25-ամյակին նվիրված պրեմիերայով ավարտվեց երևանյան երաժշտական փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Հոկտեմբերի 25-ին՝ Ջակոմո Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ» օպերայի պրեմիերայով ավարտվեց Երևանյան 12-րդ միջազգային երաժշտական փառատոնը: Ներկայացումը նվիրված էր փառատոնի գլխավոր հովանավոր Կոնվերս Բանկի 25-ամյակին:  Ներկա էին  ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ հետ, պաշտոնատար անձինք, գործարարներ, երաժշտասերներ, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

«Մադամ Բաթերֆլայը» բեմադրվել է Երևանյան փառատոնի շրջանակներում և հայկական բեմերում չի հնչել արդեն 10-ը տարի: Հուսով ենք, մեր այս բեմադրությունը, ինչպես նաև փառատոնի շրջանակներում 12 համերգները գոհացրեցին անգամ ամենախստապահանջ երաժշտասերներին: Այս տարի մենք հնարավորություն ունեցանք ունկնդրել  բացառիկ կատարումներ՝ աշխարհահռչակ երաժիշտների կատարմամբ»,- իր խոսքում ասաց Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Մադամ Բաթերֆլայի դերում հանդես է եկել աշխարհի լավագույն բաթերֆլայներից մեկը՝ մեր հայրենակցուհի Լիանա Ալեքսանյանը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Կոնվերս բանկի 25-ամյակին նվիրված պրեմիերայով ավարտվեց երևանյան երաժշտական փառատոնը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
20.04.2024