Երևան թեմյով բոլոր նորությունները

Երևանը կոչ է արել աշխարհին գործուն քայլեր ձեռնարկել Հայաստանի տարածքից Ադրբեջանի ԶՈւ–ի անվերապահ և ամբողջական դուրսբերման ուղղությամբ

16.11.2021 18:53

Երևանը կոչ է արել աշխարհին գործուն քայլեր ձեռնարկել Հայաստանի տարածքից Ադրբեջանի ԶՈւ–ի անվերապահ և ամբողջական դուրսբերման ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են գործել Հայաստանի Հանրապետության սահմանի արևելյան ուղղությամբ և ներխուժել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, հաղորդում է ՀՀ ԱԳՆ–ն։

«Ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունները հանգեցրել են մարդկային կորուստների։ Այս վերջին հարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքներ օկուպացնելու՝ ադրբեջանական կողմի հետևողական քաղաքականության շարունակությունն է, որը սկիզբ է դրվել այս տարվա մայիսի 12-ից՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական զինված ուժերի ներթափանցմամբ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Այս գործողություններով Ադրբեջանը խախտում է նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, քանի որ ադրբեջանական կողմը հարձակումներ է գործում Հայաստանի Հանրապետության դեմ այն տարածքներից, որն ադրբեջանական կողմին է անցել այդ հայտարարության իրականացման արդյունքում։

«Հայաստանի Հանրապետությունը, ՄԱԿ-ի Կանոնադրության համաձայն, իրավասու է բոլոր միջոցներով ետ մղել իր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուժի կիրառումը», – նշվում է հայտարարության մեջ։

ԱԳՆ–ից կոչ են անում միջազգային հանրությանը և միջազգային գործընկերներին՝ ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը և համանախագահող երկրներին, հստակորեն և հասցեական արձագանքել տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը լրջորեն վտանգող ադրբեջանական կողմի այս գործողություններին և գործուն քայլեր ձեռնարկել դրանց կանխարգելման, Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի զինված ուժերի անվերապահ և ամբողջական դուրսբերման ուղղությամբ։

ՊՆ–ի հաղորդմամբ, ժամը 17։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր այսօր հարձակում էին նախաձեռնել Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Մարտերի ինտենսիվությունը չի թուլացել։ Հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի անձնակազմի մեծաթիվ կորուստներ, զրահատեխնիկայի շուրջ մեկ տասնյակ միավոր ոչնչացվել կամ շարքից դուրս է բերվել։ Հայկական կողմը նույնպես կորուստներ ունի։ Տվյալները ճշտվում են։ ՀՀ ԶՈՒ 12 զինծառայող՝ 7 պայմանագրային և 5 ժամկետային գերեվարվել են։ Բայց այդ, հայկական կողմը կորցրել է 2 մարտական դիրք։


Ավելի վաղ ՊՆ–ն հաղորդել էր, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ Երևանը դիմել է Մոսկվային` կոչ անելով պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։–0–

Դիտումներ: 0

Բաժիններ՝ 122, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Երևանը կոչ է արել աշխարհին գործուն քայլեր ձեռնարկել Հայաստանի տարածքից Ադրբեջանի ԶՈւ–ի անվերապահ և ամբողջական դուրսբերման ուղղությամբ

Բանալի բառեր: , , , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Հայաստանում կսահմանափակվի հիփոթեքային վարկերի եկամտահարկի գումարների վերադարձը

12.08.2021 15:37

Հայաստանում կսահմանափակվի հիփոթեքային վարկերի եկամտահարկի գումարների վերադարձը

ՀՀ կառավարությունն այսօր նիստի ժամանակ փոփոխություն է կատարել հարկային օրենսգրքում

Դիտումներ: 0

Բաժիններ՝ 122, 146, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Հայաստանում կսահմանափակվի հիփոթեքային վարկերի եկամտահարկի գումարների վերադարձը

Բանալի բառեր: , , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Երևանի բնակիչը պլաստիկ քարտերի գործադրմամբ բանկոմատներից հափշտակել է շուրջ 10մլն դրամ

04.05.2021 18:01

Երևանի բնակիչը պլաստիկ քարտերի գործադրմամբ բանկոմատներից հափշտակել է շուրջ 10մլն դրամ

տղամարդուն մեղադրանք է առաջադրվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Հարցազրույց | Comments Off on Երևանի բնակիչը պլաստիկ քարտերի գործադրմամբ բանկոմատներից հափշտակել է շուրջ 10մլն դրամ

Բանալի բառեր: , , , ,

Կարդալ ամբողջությամբ
ԿԲ–ն Երևանում գործարկում է դրամանիշերի փոխանակման գործառնական դրամարկղ

25.01.2021 17:03

ԿԲ–ն Երևանում գործարկում է դրամանիշերի փոխանակման գործառնական դրամարկղ

Դրամարկղում քաղաքացիները կարող են փոխանակել շրջանառությունից դուրս բերված, հնամաշ կամ վնասված ՀՀ դրամները

Դիտումներ: 0

Բաժիններ՝ 122, 152, Արժույթային շուկա, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ԿԲ–ն Երևանում գործարկում է դրամանիշերի փոխանակման գործառնական դրամարկղ

Բանալի բառեր: , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Fitch Ratings միջազգային գործակալությունը հետ է կանչել Երևանի վարկանիշը

23.11.2020 23:44

Fitch Ratings միջազգային գործակալությունը հետ է կանչել Երևանի վարկանիշը

Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը հետ է կանչել Երևան քաղաքի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշները

Դիտումներ: 0

Բաժիններ՝ 122, 146, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Fitch Ratings միջազգային գործակալությունը հետ է կանչել Երևանի վարկանիշը

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Երևանում ֆինանսական ընկերության տնօրենը հարվածել է 53-ամյա տղամարդուն և ատրճանակով կրակել նրա աչքին

10.07.2020 15:50

Երևանում ֆինանսական ընկերության տնօրենը հարվածել է 53-ամյա տղամարդուն և ատրճանակով կրակել նրա աչքին

Ընկերության տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին

Դիտումներ: 0

Բաժիններ՝ 122, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Երևանում ֆինանսական ընկերության տնօրենը հարվածել է 53-ամյա տղամարդուն և ատրճանակով կրակել նրա աչքին

Բանալի բառեր: , , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Երևանում քաղաքացին մտել է ՎՏԲ–Հայաստան Բանկի մասնաճյուղ և սպառնալիքներ հնչեցրել

11.05.2020 14:00

Երևանում քաղաքացին մտել է ՎՏԲ–Հայաստան Բանկի մասնաճյուղ և սպառնալիքներ հնչեցրել

Հայկական ԶԼՄ–ների հաղորդմամբ, քաղաքացին զինված է եղել

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Երևանում քաղաքացին մտել է ՎՏԲ–Հայաստան Բանկի մասնաճյուղ և սպառնալիքներ հնչեցրել

Բանալի բառեր: , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Մի խումբ երևանցիներ բանկոմատից մոտ 35 մլն դրամ են հափշտակել` օգտագործելով համակարգչային տեխնիկա

18.02.2020 16:49

Մի խումբ երևանցիներ բանկոմատից մոտ 35 մլն դրամ են հափշտակել` օգտագործելով համակարգչային տեխնիկա

Երկու մեղադրյալի գործով քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան

Դիտումներ: 0

Բաժիններ՝ 122, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Մի խումբ երևանցիներ բանկոմատից մոտ 35 մլն դրամ են հափշտակել` օգտագործելով համակարգչային տեխնիկա

Բանալի բառեր: , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Երևանում տարադրամի փոխանակման կետի վրա կատարված ավազակային հարձակման դեպք է բացահայտվել

08.01.2020 17:04

Երևանում տարադրամի փոխանակման կետի վրա կատարված ավազակային հարձակման դեպք է բացահայտվել

Երևանում 32–ամյա տղամարդը դանակով հարձակվել է տարադրամի փոխանակման կետի աշխատակցի վրա

Դիտումներ: 0

Բաժիններ՝ 122, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Երևանում տարադրամի փոխանակման կետի վրա կատարված ավազակային հարձակման դեպք է բացահայտվել

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Երևանում վճարային տերմինալի գողության դեպք է բացահայտվել

16.12.2019 11:18

Երևանում վճարային տերմինալի գողության դեպք է բացահայտվել

Երևանում 37-ամյա տղամարդը վճարային տերմինալ է գողացել

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Երևանում վճարային տերմինալի գողության դեպք է բացահայտվել

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
16.04.2024