զանգ թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է անվճար հաշվեգրել դրամական փոխանցումների գումարները ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերին` Բանկի Հեռախոսային Կենտրոն հեռախոսազանգի միջոցով

15.12.2016 12:01

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է անվճար հաշվեգրել դրամական փոխանցումների գումարները ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերին` Բանկի Հեռախոսային Կենտրոն հեռախոսազանգի միջոցով

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է դրամական փոխանցումներ ստանալու արագ և հարմարավետ միջոց՝ անմիջապես քարտին, առանց Բանկի մասնաճյուղեր այցելելու անհրաժեշտության, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր MasterCard և Visa քարտապանները արագ դրամական փոխանցումներ ստանալիս կարող են անվճար հաշվեգրել փոխանցումների գումարներն իրենց քարտերին` զանգահարելով Բանկի Հեռախոսային Կենտրոն 87-87 հեռախոսահամարով:

Դրամական փոխանցումը ստանալու համար հաճախորդներին պարտադիր չէ այցելել Բանկի մասնաճյուղեր: Կարելի է հաշվեգրել փոխանցման գումարը  քարտին` իրականացնելով ընդամենը մի քանի գործողություն` զանգահարել Բանկի Հեռախոսային Կենտրոն 87-87 հեռախոսահամարով, նշել անձնական տվյալները, նշել համակարգի անվանումը և դրամական փոխանցման կոդը, նշել փոխանցված գումարը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է անվճար հաշվեգրել դրամական փոխանցումների գումարները ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերին` Բանկի Հեռախոսային Կենտրոն հեռախոսազանգի միջոցով

Բանալի բառեր: , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024