ԶԱՐԳԱՐՅԱՆ թեմյով բոլոր նորությունները

Հայաստանի պետբյուջեի եկամուտներն ինն ամսում ավելացել են 9,1%–ով և 752,6 մլրդ դրամ կազմել

04.12.2012 13:30

Հայաստանի պետբյուջեի եկամուտներն ինն ամսում ավելացել են 9,1%–ով և 752,6 մլրդ դրամ կազմել

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ընթացիկ տարվա հունվար–հոկտեմբեր ամիսներին Հայաստանի պետական բյուջեի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 9,1%–ով և 752,6 մլրդ դրամ կազմել, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ֆինանսների նախարարության Բյուջեների կատարման, հաշվետվությունների և վերլուծության վարչության պետ Գայանե Զարգարյանը։

Նրա խոսքով` ընթացիկ տարվա ինն ամիսների արդյունքով` եկամուտների ցուցանիշը 80,9%–ով ապահովել է ՀՀ կառավարության տարեկան ծրագրի կատարումը։

«Պետբյուջեի եկամուտների 94,2%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 5,2%-ը` այլ եկամուտների, 0,6%-ը պաշտոնական դրամաշնորհների հաշվին», – նշեց նա։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Հայաստանի պետբյուջեի եկամուտներն ինն ամսում ավելացել են 9,1%–ով և 752,6 մլրդ դրամ կազմել

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
23.04.2024