ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ԲԱՆԿ թեմյով բոլոր նորությունները

Զարգացման ավստրիական բանկը 10 մլն դոլար կտրամադրի Ինեկոբանկին` Հայաստանում ՓՄՁ–ի ֆինանսավորման նպատակով

08.10.2013 16:28

Զարգացման ավստրիական բանկը 10 մլն դոլար կտրամադրի Ինեկոբանկին` Հայաստանում ՓՄՁ–ի ֆինանսավորման նպատակով

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ինեկոբանկը Ավստրիական զարգացման բանկի (OeEB) հետ կնքել է 10 մլն. ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր, որն ուղղված է փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

«Ուրախ եմ նշել, որ Ինեկոբանկի և OeEB բանկի հարաբերությունները ամրապնդվեցին ևս մեկ հնգամյա վարկային պայմանագրով: Հատկանշական եմ համարում այն փաստը, որ բանկերի միջև կնքված այս պայմանագրի շնորհիվ ընդլայնվեցին Ինեկոբանկի հնարավորությունները երկարաժամկետ ֆինանսավորման ոլորտում: Ֆինանսավորման հիմնական թիրախը կհանդիսանան Հայաստանի փոքր և միջին ձեռնարկությունները», - նշել է  Ինեկոբանկի գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանը:
Ինեկոբանկը OeEB–ի հետ 10 մլն դոլարի չափով առաջին վարկային պայմանագիրը կնքել էր 2011թ.–ին` փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով։

OeEB խորհրդի անդամ Անդրեա Հագմանն իր հերթին գոհունակություն է հայտնել :“ Ինեկոբանկի հետ ստեղծված վստահելի հարաբերությունների առումով, որի հետ համագործակցությունը սկսվել է  դեռևս 2011 թվականից։ «Վստահ եմ, որ այս պայմանագրի  արդյունքում կխթանվի Հայաստանում տնտեսական զարգացումը»,– ասել է նա` ավելացնելով, որ ՓՄՁ ոլորտն առանցքային է որպես Հայաստանի տնտեսության աճի շարժիչ ուժ։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Զարգացման ավստրիական բանկը 10 մլն դոլար կտրամադրի Ինեկոբանկին` Հայաստանում ՓՄՁ–ի ֆինանսավորման նպատակով

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024