ԶԱՐԳԱՑՈՂ ՇՈՒԿԱ թեմյով բոլոր նորությունները

S&P Dow Jones-ը Հունաստանին ջնջել է զարգացած երկրների ցուցակից

01.11.2013 12:40

S&P Dow Jones-ը Հունաստանին ջնջել է զարգացած երկրների ցուցակից

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. S&P Dow Jones Indices վերլուծական գործակալությունը Հունաստանին զարգացող շուկայի կարգավիճակ է շնորհել, ասվում է ամերիկյան ընկերության պաշտոնական հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ հունական շուկան զարգացած էր համարվում, գրում է РБК–ն։

Մեկնաբանելով նման որոշման պատճառները` գործակալության փորձագետները մի քանի գործոններ են առանձնացնում։ Նախևառաջ, Հունաստանի ֆոնդային շուկան էապես հետ է մնում զարգացած երկրների շուկաներից։ Երկրորդ, վերջին մի քանի տարիներին հունական շուկան բավականին փոքրացել է։ Բացի այդ, Հունաստանի վարկային վարկանիշը, որը В- մակարդակում է, ինչը չի համապատասխանում զարգացած երկրների չափանիշներին (դրանց նվազագույն մակարդակը` ВВ+–ն է)։

S&P Dow Jones Indices–ի վերլուծաբանները ներդրողների ուշադրությունը հրավիրում են շուկայի հասանելիության ցածր ցուցանիշի վրա։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Վարկանիշներ | Comments Off on S&P Dow Jones-ը Հունաստանին ջնջել է զարգացած երկրների ցուցակից

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
23.04.2024