ԶԻՄԲԱԲՎԵ թեմյով բոլոր նորությունները

Զիմբաբվեն շրջանառությունից կհանի տեղական արժույթը

15.06.2015 14:47

Զիմբաբվեն շրջանառությունից կհանի տեղական արժույթը

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /ԱՌԿԱ/. Զիմբաբվեի պահուստային բանկը (Reserve Bank of Zimbabwe), որը կատարում է երկրի կենտրոնական բանկի գործառույթները, տեղական դոլարի արժեզրկման պատճառով հունիսի 15–ին սկսել է արժույթը շրջանառությունից հանելու գործընթացը, հաղորդում է Փրայմը` հղում անելով Սինհուա գործակալությանը։

Այն անձինք, ովքեր իրենց բանկային հաշիվներում ունեն մինչև 175 կվադրիլիոն զիմբաբվեական դոլար, կարող են փոխանակել դրանք 5 ԱՄՆ դոլարով։ Այս սահմանաչափը գերազանցող գումարը կփոխանակվի` ելնելով 35 կվադրիլիոն տեղական դոլարը մեկ ԱՄՆ դոլարի դիմաց հաշվարկից։ Զիմբաբվեի կենտրոնական բանկը նախատեսում է գործընթացն ավարտել սեպտեմբերին։

2009թ.–ից Զիմբաբվեի ազգային արժույթը գրեթե դադարել է շրջանառվել հիպերգնաճի պատճառով։ Այն փոխարինվել է այլ արժույթով, մասնավորապես` ԱՄՆ դոլարով և հարավաֆրիկյան ռանդով։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Զիմբաբվեն շրջանառությունից կհանի տեղական արժույթը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024