ԶՈԼՈՏԱՅԱ ԿՈՐՈՆԱ թեմյով բոլոր նորությունները

«Զոլոտայա Կորոնա» ընկերությունում չեն մեկնաբանում ԿԲ–ի` Հայաստանում ընկերության գործունեությունը դադարեցնելու որոշումը

10.10.2012 16:37

«Զոլոտայա Կորոնա» ընկերությունում չեն մեկնաբանում ԿԲ–ի` Հայաստանում ընկերության գործունեությունը դադարեցնելու որոշումը

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Զոլոտայա Կորոնա» ռուսաստանյան ընկերության ղեկավարությունը չի մեկնաբանում ԿԲ–ի` ՀՀ–ում ընկերության գործունեությունը դադարեցնելու որոշումը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից։

«Մեր ղեկավարությունը պաշտոնական որոշում է ընդունել չմեկնաբանել Հայաստանի Կենտրոնական բանկի որոշումն այս հարցով»,– հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից` պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։
Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը հոկտեմբերի 8–ին որոշել է ուժը կորցրած ճանաչել «Զոլոտայա Կորոնա» վճարահաշվարկային համակարգի գործունեությունը հանրապետությունում։

Կենտրոնական բանկն իր որոշումը բացատրել է Հայաստանի տարածքում գործող բանկերի մի շարք մասնաճյուղերի` համակարգի հասանելիության սահմանափակումներով օպերատորի կողմից։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, ժամի լուր, Նորություններ | Comments Off on «Զոլոտայա Կորոնա» ընկերությունում չեն մեկնաբանում ԿԲ–ի` Հայաստանում ընկերության գործունեությունը դադարեցնելու որոշումը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
28.03.2024