ԷԼԵԿՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ թեմյով բոլոր նորությունները

«Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I» ծրագրի 1-ին փուլի ֆինանսավորման նպատակով KFW բանկը Հայաստանին կտրամադրի 85.2 մլն եվրո վարկ

09.12.2014 16:52

«Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I» ծրագրի 1-ին փուլի ֆինանսավորման նպատակով KFW բանկը Հայաստանին կտրամադրի 85.2 մլն եվրո վարկ

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I» ծրագրի 1-ին փուլի ֆինանսավորման նպատակով KFW բանկը Հայաստանի Հանրապետությանը կտրամադրի 85.2 մլն եվրո արժողությամբ վարկ, հաղորդում է ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը։

Վարկային և ծրագրային համաձայնագրերը դեկտեմբերի 9-ին ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, KFW բանկի էներգետիկայի դեպարտամենտի տնօրեն Յան Բլումը և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի տնօրեն Արամ Անանյանը։

Ընդ որում, 75 մլն եվրո բանկը կտրամադրի սեփական միջոցներից և 10.2 մլն եվրո` Գերմանիայի Դաշնային Հանրապետության տրամադրած ֆինանսական միջոցներից:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I» ծրագրի 1-ին փուլի ֆինանսավորման նպատակով KFW բանկը Հայաստանին կտրամադրի 85.2 մլն եվրո վարկ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024