էլեկտրամոբիլներ թեմյով բոլոր նորությունները

ԱԳԲԱ Լիզինգի օգնությամբ Հայաստանում առաջին անգամ էլեկտրամոբիլների լիզինգ կիրականացնի

08.06.2018 16:01

ԱԳԲԱ Լիզինգի օգնությամբ Հայաստանում առաջին անգամ էլեկտրամոբիլների լիզինգ կիրականացնի

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /ԱՌԿԱ/. ԱԳԲԱ Լիզինգը և Ճապոնիայից «Nissan Leaf» էլեկտրամոբիլներ ներմուծող «Էյ-Բի-Սի-Անի» ՍՊԸ-ն մեկնարկում են լիզինգային արշավ, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ընկերությունների համագործակցության արդյունքում այսուհետ Հայաստանում հնարավոր կլինի երկրորդական շուկայից լիզինգի միջոցով ձեռք բերել «Nissan Leaf» էլեկտրամոբիլներ։ Ընդ որում, ինչպես հայտնում են բանկից, արշավի շրջանակում «Green leasing»-ի միջոցով «Nissan Leaf»  էլեկտրամոբիլները երկրորդական շուկայից հնարավոր է ձեռք բերել՝ 3 տարի մարման ժամկետով, կատարելով 30% կանխավճար, տարեկան տոկոսադրույքը՝ 13-14% ՀՀ դրամի դեպքում, տրամադրվում է էլեկտրոնիկայի երաշխիքային սպասարկում։

«Հայաստանում առաջին անգամ իրականացվելու է էլեկտրամոբիլների լիզինգ.  կարծում եմ՝ օրինաչափ է, որ հենց հայաստանյան լիզինգային շուկայի բացարձակ առաջատարն է նախաձեռնում այս գործընթացը։ Էլեկտրամոբիլների լիզինգի ծրագիրն իրականացնելու ենք ԱԳԲԱ Լիզինգի «Գրին Լիզինգ» ենթաբրենդի ներքո։ Մենք միշտ մեծ ուշադրություն ենք դարձրել շրջակա միջավայրի պահպանության  և էներգաարդյունավետ տեխնոլոգիաների ներդրման խնդիրների լուծմանը և այս ծրագրով մեր գործընկերների հետ ձեռնամուխ կլինենք Հայաստանում նորարական և էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցների ադապտացմանը: Ֆինանսական խմբում կուտակված լավագույն փորձի և «Գրին Լիզինգի»  ճկուն ֆինանսավորման համադրության արդյունքում սպառողին  տրամադրել ենք  ամենաարդյունավետ լուծումները», - իր խոսքում նշեց ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ԱԳԲԱ Լիզինգի օգնությամբ Հայաստանում առաջին անգամ էլեկտրամոբիլների լիզինգ կիրականացնի

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024