ԷԿՈ թեմյով բոլոր նորությունները

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ և Գերմանիայի բնության պահպանության միությունը կհամագործակցեն Հայաստանի էկոտուրիզմի զարգացման նպատակով

20.02.2015 15:57

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ և Գերմանիայի բնության պահպանության միությունը կհամագործակցեն  Հայաստանի էկոտուրիզմի զարգացման նպատակով

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU)  միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր, որով նախատեսվում է համատեղ ուժերով պաշտպանել շրջակա միջավայրը, դրանով իսկ Հայաստանի Հանրապետությունում բարենպաստ պայմաներ ստեղծել էկոտուրիզմի զարգացման համար, հաղորդում են բանկի մամուլի ծառայությունից:

Համագործակցության շրջանակները  իրենց մեջ ներառելու են նաև բնապահպանական ծրագրերի, միջոցառումների իրականացման հետևյալ ուղղությունները` Էկոլոգիական կրթության բարձրացման ուղղված միջոցառումների կազմակերպում և իրականացում,  էկոմթերք արտադրող փոքր և միջին ձեռնարկություններում աջակցություն արտադրանքի սերտիֆիկացմանն ուղղված աշխատանքների իրականացման գործընթացում, աջակցություն գյուղացիական տնտեսություններին և էկոտուրիզմի զարգացմանը Հայաստանում

Գերմանիայի բնության պահպանության միությունը հիմնադրվել է 1899 թվականին և հանդիսանում է Գերմանիայի առաջին էկոլոգիական ասոցիացիան։ Գործունեությոան ընթացքում ասոցիացիան ներգրավել է ավելի քան 37 հազար կամավորականների։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ և Գերմանիայի բնության պահպանության միությունը կհամագործակցեն Հայաստանի էկոտուրիզմի զարգացման նպատակով

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
24.04.2024