ԷՅՉԷՍԲԻՍԻ թեմյով բոլոր նորությունները

Համաշխարհային տնտեսական աճը 2014 թ.–ին ակնկալվում է 2,6 տոկոսի չափով. HSBC կանխատեսում

15.01.2014 12:27

Համաշխարհային տնտեսական աճը 2014 թ.–ին ակնկալվում է 2,6 տոկոսի չափով. HSBC կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային տնտեսական աճը 2014 թ.–ին կկազմի 2,6 տոկոս, որը փոքր–ինչ ավել է 2013 թ.–ի ցուցանիշից  (2%),  նշվում է HSBC–ի հրապարակված կանխատեսման մեջ։
Ըստ ուսումնասիրության` զարգացած երկրներում աճը կարող է կազմել 1.8%, իսկ զարգացող երկրներում՝ 4.9%:

Բացի այդ, փաստաթղթում նշվում է, որ գնաճի դեմ պայքարին ուղղված միջոցառումները որոշ զարգացած երկրներում դեֆլյացիայի նախապայմաններ են ստեղծել` կենտրոնական բանկերի մասնագետներին կանգնեցնելով դժվարին ընտրության առջև՝ խստացնել դրամավարկային քաղաքականությունը ելնելով տնտեսության դրական ցուցանիշների տենդենցից, թե մեղմացնել այն՝ դեֆլյացիան կանխելու համար:

«Մենք կարծում ենք, որ գնաճի  շարունակական ցածր մակարդակի, պետությունների պարտքերով գերծանրաբեռնվածության և ԱՄՆ-ի բարելավվող ֆինանսական դիրքի պայմաններում տասը տարեկան պետական պարտատոմսերի եկամտաբերությունը կնվազի մինչև 2.1%: Սրանք են այն նախադրյալները, որոնցով պայմանավորված կլինեն այս տարվա մեր հիմնական գործողությունները», – նշվում է «Ինչպիսին կլինի աշխարհի տնտեսությունը 2014թ.-ին. Էյչ-Էս-Բի-Սի-ի տեսակետը» հետազոտության մեջ։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Համաշխարհային տնտեսական աճը 2014 թ.–ին ակնկալվում է 2,6 տոկոսի չափով. HSBC կանխատեսում

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
20.04.2024