ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆՆ թեմյով բոլոր նորությունները

HSBC Բանկ Հայաստանն առաջարկում է շուկայում առաջին կանխիկի մուտքագրման շուրջօրյա ծառայությունը

11.02.2014 20:01

HSBC Բանկ Հայաստանն առաջարկում է շուկայում առաջին կանխիկի մուտքագրման շուրջօրյա ծառայությունը

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /ԱՌԿԱ/. HSBC Բանկ Հայաստան ՓԲԸ-ն շուկայում առաջին անգամ հաճախորդներին է ներկայացնում կանխիկի մուտքագրման նոր ծառայությունը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանն իր հաճախորդին կընձեռի իր հաշվին կանխիկի ակնթարթային մուտքագրման հնարավորություն՝ ի հավելումն Էյչ-Էս-Բի-Սի բանկոմատների միջոցով արդեն իսկ իրականացվող գործարքներին», – նշվում է հաղորդագրության մեջ։

Այսուհետ Էյչ-Էս-Բի-Սի հաճախորդները բանկի Տերյան 66 հասցեում տեղադրված  բազմաֆունկցիոնալ բանկոմատի միջոցով կարող են կանխիկը մուտքագրել իրենց բանկային հաշվեհամարին, որն անմիջապես կարտացոլվի մնացորդի վրա:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on HSBC Բանկ Հայաստանն առաջարկում է շուկայում առաջին կանխիկի մուտքագրման շուրջօրյա ծառայությունը

Բանալի բառեր: ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
24.04.2024