ԷՆԵՐԳԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ թեմյով բոլոր նորությունները

ՄՖԿ-ն նախատեսում է բազմամիլիոն ներդրումներ կատարել Հայաստանի էներգամատակարարման ոլորտում

27.03.2012 14:38

ՄՖԿ-ն նախատեսում է բազմամիլիոն ներդրումներ կատարել Հայաստանի էներգամատակարարման ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /ԱՌԿԱ/. Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) նախատեսում է նվազագույնը մի քանի տասնյակ միլիոն դոլար ներդնել Հայաստանի էներգամատակարարաման ոլորտում, հայտարարեց Միջազգային ֆինանսական կորպորոցիայի (IFC) Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Թոմաշ Թելման (Tomasz Telma):

«Մեր թիմը մասնագետների հետ հետազոտում է շուկան պարզելու համար, թե ինչպիսի էներգախնայող ապրանքների ներդրումն ավելի նպատակահարմար կլինի Հայաստանում», - ասաց նա երեքշաբթի Բիբլոս Բանկ Արմենիայի հետ հիփոթեքային ֆինանսավորման ոլորտում 10 մլն դոլարի վարկային համաձայնագրի ստորագրման ժամանակ:

Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) և Բիբլոս Բանկ Արմենիան 10 մլն դոլարի վարկային համաձայնագիր են ստորագրել հիփոթեքային և բնակարանային վարկավորման համար՝ բնակարանների էներգարդյունավետության բարձրացման նպատակով: Համաձայնագիրը կնպաստի Հայաստանում հիփոթեքային վարկավորման զարգացմանը, էներգիայի տնտեսմանը, ինչպես նաև ջերմոցային գազերի արտանետման նվազեցմանը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on ՄՖԿ-ն նախատեսում է բազմամիլիոն ներդրումներ կատարել Հայաստանի էներգամատակարարման ոլորտում

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
28.03.2024