ԷՆԵՐԳԵՏԻԿ թեմյով բոլոր նորությունները

Հայաստանը և ՀԲ–ն էներգետիկ և սոցիալական ոլորտների 82 մլն դոլարի երկու վարկային համաձայնագիր են ստորագրել

08.04.2015 20:33

Հայաստանը և ՀԲ–ն էներգետիկ և սոցիալական ոլորտների 82 մլն դոլարի երկու վարկային համաձայնագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնoրեն Լորա Բեյլին ստորագրել են վարկային համաձայնագրեր: «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավման ծրագրի» (ETNIP) շրջանակում Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին կտրամադրի 52 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ, հաղորդում է Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը։

Ծրագիրն իրականացվելու է «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից, որն ուղղված է «Աշնակ» և «Երևանի ՋԷԿ» ենթակայանների հիմնանորոգմանը՝ ի նպաստ էլեկտրահաղորդման ցանցի ամրապնդմանը:

ՎԶՄԲ-ի կողմից վարկային միջոցները տրամադրվելու են արտոնյալ պայմաններով. վարկի մարման ժամկետը կազմում է 25 տարի, որից 14.5 տարին՝ արտոնյալ:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Վարկային կազմակերպություններ, Տնտեսական | Comments Off on Հայաստանը և ՀԲ–ն էներգետիկ և սոցիալական ոլորտների 82 մլն դոլարի երկու վարկային համաձայնագիր են ստորագրել

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024