ԷՆԵՐԳԻԱ թեմյով բոլոր նորությունները

ՀՀ ԿԲ–ն միջազգային կազմակերպությունների հետ համատեղ էներգախնայողության արդյունավետության մասին բնակչության իրազեկվածության բարձրացման միջոցառումներ է անցկացնում

10.12.2013 17:02

ՀՀ ԿԲ–ն միջազգային կազմակերպությունների հետ համատեղ էներգախնայողության արդյունավետության մասին բնակչության իրազեկվածության բարձրացման միջոցառումներ է անցկացնում

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Կենտրոնական Բանկը (ԿԲ)՝ «Green for Growth Fund» հիմնադրամի, Հարավարևելյան Եվրոպա (ԳԳՀ), Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ համատեղ երեքշաբթի ներկայացրել է «Գիտեի՞ք արդյոք» գրքույկը, որը պարունակում է ՀՀ բնակչության համար նախատեսված էներգախնայողության հնարավորությունների մասին տեղեկատվություն։

«Այսօր մեր նպատակն է բարձրացնել էներգախնայողության մասին իրազեկվածության մակարդակը, ներկայացնել այդ ուղղությամբ առկա հնարավորությունները, և որ ամենակարևորն է, ցույց տալ, որ այսօր հնարավորություն կա դրա համար վարկեր և ֆինանսավորում ստանալ»,– գրքույկի շնորհանդեսի ընթացքում իր ողջույնի խոսքում ասաց ՀՀ ԿԲ ղեկավարի տեղակալ Ներսես Երիցյանը։

Նա նշեց, որ գրքույկը գործնական տեղեկատվություն է պարունակում այն մասին, թե ինչպես կարելի է տնտեսել էներգախնայողության համակարգի ներմուծման օգնությամբ, հատկապես, երբ միջազգային փորձը ցույց է տալիս, որ էներգախնայողության համակարգում ներմուծված միջոցները մի քանի տարի անց գործնականապես վերադարձվում են։ Սակայն մատնանշեց տեղական առանձնահատկությունները` ընդգծելով, որ Հայաստանում մարդիկ նախընտրում են պահպանել իրենց գումարները` նույնիսկ իմանալով, որ եթե այսօր ծախսելու դեպքում շուտով դրանք կվերադարձվեն։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on ՀՀ ԿԲ–ն միջազգային կազմակերպությունների հետ համատեղ էներգախնայողության արդյունավետության մասին բնակչության իրազեկվածության բարձրացման միջոցառումներ է անցկացնում

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
GGF-ը հայկական Արարատբանկին 5 մլն դոլարի վարկ է տրամադրել էներգախնայող նախագծերի ֆինանսավորման համար

16.11.2012 15:37

GGF-ը հայկական Արարատբանկին 5 մլն դոլարի վարկ է տրամադրել էներգախնայող նախագծերի ֆինանսավորման համար

Green for Growth (GGF) հիմնադրամը և հայկական Արարատբանկն ուրբաթ 5 մլն դոլարի վարկային համաձայնագիր են ստորագրել էներգախնայողության ոլորտի ֆինանսավորման վերաբերյալ:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on GGF-ը հայկական Արարատբանկին 5 մլն դոլարի վարկ է տրամադրել էներգախնայող նախագծերի ֆինանսավորման համար

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
28.03.2024