էքվայրինգ թեմյով բոլոր նորությունները

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն Հայաստանում առաջինը սկսել է իրականացնել ճապոնական JCB վճարային համակարգի քարտերի էքվայրինգ

06.10.2016 16:03

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն Հայաստանում առաջինը սկսել է իրականացնել ճապոնական JCB վճարային համակարգի քարտերի էքվայրինգ

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հայաստանյան բանկերից առաջինը սկսել է իրականացնել խորոշագույն ճապոնական JCB վճարային համակարգի քարտերի էքվայրինգ:

Առէկսիմբանկի գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Խաչատրյանի խոսքով, դա կարևոր նշանակություն ունի Հայաստանում վճարային համակարգի զարգացման գործում և հանդիսանում է ևս մի քայլ բանկի վճարային պրոդուկտների ընդլայնման ուղղությամբ:

«Քարտերի ընդունման կետերի քանակով JCB համակարգը առաջատար տեղ է զբաղեցնում Visa և MasterCard խոշորագույն վճարային համակարգերի շարքում: JCB քարտերը կարելի է օգտագործել ամենօրյա գնումների և գումարի կանխիկացման համար ինչպես եվրոպական երկրներում, այնպես էլ` ԱՄՆ-ում, Կանադայում, Ռուսաստանում, հատկապես` դեպի Ասիա-խաղաղօվկյանոսյան երկրներ ճամփորդության ժամանակ, օրինակ` Ճապոնիա, Չինաստան, Թայլանդ և Հոնգ Կոնգ», - ասել է նա:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն Հայաստանում առաջինը սկսել է իրականացնել ճապոնական JCB վճարային համակարգի քարտերի էքվայրինգ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
16.04.2024