22.01.2016 18:03
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը “Էքվիլիբրիա (Հայաստան)” ընկերության հետ համատեղ առաջարկում է VTB Airmiles աննախադեպ ծառայությունը՝ հաճախորդների մասսայական թիրախային խմբի համար, հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից:
ՎՏԲ-Հայաստան Բանկը “Էքվիլիբրիա (Հայաստան)” ընկերության հետ համատեղ առաջին անգամ Հայաստանի շուկայում թողարկում է Բանկի քարտերով կատարված անկանխիկ գործարքների դիմաց բոնուսային մղոնների կուտակման ծառայություն:
«Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard և VISA բոլոր քարտապանները ստանում են հնարավորություն միանալ VTB Airmiles հատուկ ծարայությանը և կուտակել բոնուսային մղոններ իրականացված անկանխիկ գործարքների դիմաց՝ հետագայում կուտակված մղոնները գրեթե բոլոր միջազգային ավիաընկերությունների անվճար ավիատոմսերի հետ փոխանակման և ՀՀ տարածքում և արտասահմանում տարբեր առևտրային կետերում զեղջեր ստանալու հնարավորությամբ»,-ասված է հաղորդագրությունում:
Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ-Հայաստան Բանկը «Էքվիլիբրիա (Հայաստան)» ընկերության հետ համատեղ առաջարկում է VTB Airmiles աննախադեպ ծառայությունը
Բանալի բառեր:
Կարդալ ամբողջությամբ